Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 
  • «Պետք է պենալը խփեք, գնաք կառավարություն»

    «Պետք է պենալը խփեք, գնաք կառավարություն»

    03.02.2015| 18:58
    «Ընկերնե՛ր, ֆուտբոլային կոմբինացիա պետք չի, սա պենալ է: Պետք է պենալը խփեք, գնաք կառավարություն: Կոմբինացիա մի՛ մտածեք, պետք չի ունենալ կիսապաշտպան հենակետային, հասարակ լուծում է, այ մարդ: Ոչ մի դարպասապահ չկա, 7 մետր չի, 18 մետր է, 11 մետր հեռավորությունն է, 18 մետր դարպասն է, ոնց խփեք՝ մեջն ա մտնում, հասկանո՞ւմ եք: Սա է ձեզանից պահանջվում»,- այսօր «Շրջանառության հարկի մասին» օրենքի քննարկման ժամանակ ԱԺ ամբիոնից պատկերավոր ներկայացրեց Հրանտ Բագրատյանը:
  • Բելգիան՝ ՈՒկրաինային

    Բելգիան՝ ՈՒկրաինային

    03.02.2015| 01:09
    Բելգիայի փոխվարչապետ Ալեքսանդր Դե Կրոոն որոշում է կայացրել 2 մլն եվրո հատկացնել ՈՒկրաինային անհապաղ հումանիտար օգնություն տրամադրելու համար:
  • Fitch-ը իջեցրեց Հայաստանի վարկանիշները

    Fitch-ը իջեցրեց Հայաստանի վարկանիշները

    03.02.2015| 01:00
    Fitch վարկանիշային կազմակերպությունը իջեցրել է Հայաստանի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները արտարժույթով և ազգային արժույթով՝ «BB-» մակարդակից «B+», վարկանիշների կանխատեսումը՝ «Կայուն»:
  • Իրան-Իրաք երկրորդ գազատարը

    Իրան-Իրաք երկրորդ գազատարը

    02.02.2015| 11:13
    Իրանն սկսել է երկրորդ գազատարի կառուցումը դեպի Իրաքի հարավային Բասրա քաղաք: Իրանական IRNA գործակալության տվյալներով՝ գազատարի կառուցումից հետո երկու տարում արտահանվող գազի ծավալը կավելացվի:
  • Փաստաթղթավորման պահանջը հետաձգվել է մինչև հուլիսի 1-ը

    Փաստաթղթավորման պահանջը հետաձգվել է մինչև հուլիսի 1-ը

    01.02.2015| 13:39
    Կառավարության արտահերթ խորհրդակցության ընթացքում վարչապետը հայտնել է, որ նախագահականում հրավիրված խորհրդակցության ժամանակ որոշվել է հետաձգել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողությունը մինչև հուլիսի 1-ը։
  • ՀՀ վարչապետն առաջարկել է քննարկել ՓՄՁ-ներին վերաբերող վիճահարույց օրենքում կամավորության սկզբունքը

    ՀՀ վարչապետն առաջարկել է քննարկել ՓՄՁ-ներին վերաբերող վիճահարույց օրենքում կամավորության սկզբունքը

    31.01.2015| 13:04
    Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը:
  • Կարեն Կարապետյան. «Լիովին համաձայն եմ փոքր ու միջին ձեռներեցների պահանջին՝ կասեցում»

    Կարեն Կարապետյան. «Լիովին համաձայն եմ փոքր ու միջին ձեռներեցների պահանջին՝ կասեցում»

    30.01.2015| 13:47
    «Շրջանառության հարկի մասին» չարաբաստիկ օրենքը կարծես պատուհաս է դարձել ոչ միայն փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների, այլև կառավարության համար՝ կարծում է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը:
  • Աշխարհում չինական փողերի համար հերթը միայն մեծանում է

    Աշխարհում չինական փողերի համար հերթը միայն մեծանում է

    30.01.2015| 00:30
    Արդեն մի քանի անգամ առիթ եղել է ասելու, որ չինացիները ոչ միայն շատ զգուշավոր են գնահատականներ տալիս, այլև, ի տարբերություն շատ շատերի, նախընտրում են չմեծամտել, նույնիսկ նսեմացնել իրենց հաջողություններն ու հնարավորությունները։
  • ԵՄ-ն Վրաստանին 13 մլն եվրո տրանշ է հատկացրել

    ԵՄ-ն Վրաստանին 13 մլն եվրո տրանշ է հատկացրել

    28.01.2015| 14:29
    Եվրահանձնաժողովը Վրաստանին 13 մլն եվրո է տվել՝ իբրև մակրոտնտեսական օգնության ծրագրի առաջին տրանշ:
  • Երևանը`  էլեկտրոնային կառավարման ոլորտում

    Երևանը` էլեկտրոնային կառավարման ոլորտում

    27.01.2015| 17:41
    Էլեկտրոնային կառավարման ընդհանուր ցուցանիշով Երևանը լավագույն քաղաքների հնգյակում է, իսկ էլեկտրոնային կառավարման մատչելիության կամ օգտագործման հարմարավետության չափորոշիչով Հայաստանի մայրաքաղաքի պաշտոնական կայքը աշխարհի 100 խոշոր քաղաքների շարքում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը: